Հայ-ադրբեջանական սահմանին ականի վրա ադրբեջանցի է պայթել
Haqqin.az-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային «Kepez TV» հեռուստաալիքը, հայտնում է, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ասրիկ-Ջիրդախան գյուղի 59-ամյա բնակիչ Բայրամ Սուլեյմանովը պայթել է ականի վրա:
Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին կից տարածքում, որտեղ Սուլեյմանովը որոնում էր տուն չվերադարձած անասուններին:
Պայթյունի հետևանքով ադրբեջանցին կորցրել է ոտքը եւ տեղափոխվել Թովուզի շրջանի հիվանդանոց: