Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տարոն Մարգարյանը պարգևատրել է մայրաքաղաքի գրադարանավարներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով գրադարանավարներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց սրտացավ ու նվիրված աշխատանքի համար. «Արագ զարգացող գիտության և տեխնիկայի մեր իրականության պայմաններում, երբ բարձր տեխնոլոգիաներն այլևս մեր կյանքի ու կենցաղի շատ որոշակի բաղադրիչն են դարձել, այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, բնավ էլ չի պակասել այն դերը, որն իսկզբանե վերապահված է գրքին և ձեզ՝ կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում: Վստահ եմ՝ շատերդ կհամաձայնեք, որ ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, այնուամենայնիվ, գիրքը եղել է, կա ու, վստահաբար, մնալու է գիտելիքի ձեռքբերման կարևոր աղբյուրներից մեկը: Եվ այդ տեսանկյունից նաև ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր առանձնակի կարևորվում ու, ինչու չէ, նաև հետզհետե շատ որոշակիորեն նոր սերնդի շրջանում ամրապնդվում է սերը հանդեպ ընթերցանության, գրքի ու գիտելիքի: Ձեր նվիրված աշխատանքով դուք այսօր ոչ միայն պահպանում եք գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, այլև կիրառելով ժամանակակից մեթոդներ՝  հարստացնում եք դրանք և ծառայեցնում մեր հասարակությանը»,- ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ 2013թ.-ից սկսած Երևանի քաղաքապետարանի ծրագրերով ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմանների ապահովմանն ուղղված հստակ ծրագրեր են իրականացվում: «Քաղաքապետարանն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծի ձեր աշխատանքի և ընթերցողների համար: Դեռ նախորդ տարի վերջնականապես լուծեցինք ջեռուցման խնդիրն ու այժմ էլ իրականացնում ենք մի շարք գրադարանների շենքային պայմանների բարելավման, նորոգման և հիմնանորոգման ծրագիր: Ու վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետությանխնդիր չեն ունենա, և մենք արդեն ավելի շատ հնարավորություն կունենանք իրականացնելու համապատասխան ծրագրեր` գրադարանների տեխնիկական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և, իհարկե, գրականության ֆոնդի հարստացման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը: Միջոցառման շրջանակում Գրադարանավարի օրվա առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և արդյունավետ աշխատանքի համար, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի գլխավոր գրադարանավար Անահիտ Վերդոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի: Մեկ անգամ ևս շնորհավորելով գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ 2015թ. բյուջեի նախագծի քննարկման շրջանակում առաջարկվել է հաջորդ տարի ամբողջությամբ ավարտել մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրը: Բացի այդ, առաջարկվել է նաև 2015թ. հունվարի 1-ից 15%-ով բարձրացնել գրադարանավարների աշխատավարձը: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, իր և գործընկերների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, հատկանշել է, որ այն նոր ու հարմարավետ պայմանների ապահովումից բացի, լուծում է նաև գրադարաններում առկա գրականության պահպանման կարևոր խնդիրը, ինչն իսկապես անհրաժեշտություն էր տարիներ շարունակ: Օգտվելով առիթից՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրենը նաև Երևանի քաղաքապետին է ներկայացրել կենտրոնական գրադարանի և գրադարան-մասնաճյուղերի աշխատակարգը, առաջիկա անելիքներն ու զարգացման ծրագրերը:
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris