Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահը «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այցելել է հեռուստաընկերություն (լուսանկար)

Նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այսօր այցելել է հեռուստաընկերություն, շնորհավորել «Շանթի» աշխատակիցներին, սեփականատերերին և բազմահազար հեռուստադիտողներին՝ հեռուստաընկերության հոբելյանի առթիվ: «Այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը, և կարծում եմ, որ այսպիսի գնահատականն արժանի գնահատական է: Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը, ինձ դուր է գալիս հատկապես աշխատանքը երիտասարդների շրջանում, ձեր պրպտուն, համբերատար աշխատանքը, տաղանդներ հայտնաբերելու և առաջ մղելու գործելաոճը: Անձամբ ինձ շատ է դուր գալիս «Ժողովրդական երգիչ» նախագիծը, թեև անկեղծորեն պետք է ասեմ, որ միշտ չէ, որ հնարավորություն եմ ունենում դիտել այդ հաղորդումը, բայց երբ դիտում եմ՝ դիտում եմ հաճույքով: Դա շատ շնորհակալ աշխատանք է՝ հնարավորություն տալ մարդկանց ինքնադրսևորվելու: Հոգ չէ, որ կարող են ստուդիա գալ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ, ովքեր, մեղմ ասած, տաղանդավոր չեն, բայց եթե 20-30 հոգուց մեկը լինի տաղանդավոր, ուրեմն՝ դուք շատ շնորհակալ աշխատանք եք կատարում և՛ տվյալ մարդու, և՛ մեր հանրության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթել հեռուստաընկերությանը բազմաթիվ հոբելյաններ:

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության ստեղծման և կայացման, հեռուստատեսության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, հեռուստալրագրության զարգացման գործում ներդրած ավանդի և բազմամյա նվիրումի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ ՀՀ Նախագահի հրամանագրերով արժանացել են ՀՀ պետական պարգևների: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին և հանձնել մեդալներն ու շնորհակալագրերը:

Հանրապետության Նախագահը «Շանթ» հեռուստաընկերությունում հետևել է նաև Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու կապակցությամբ հեռուստաընկերության նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական մարաթոնին:

Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Սերժ Սարգսյանը ողջունել է, որ ծննդյան տարեդարձը հեռուստաընկերությունը նշանավորում է այդպիսի կարևոր նախաձեռնությամբ, որը, Նախագահի համոզմամբ, դեռ երկար տարիներ հիշվելու է: «Այս նախաձեռնությունը հիանալի է հենց միայն նրանով, որ ուղղված է երեխաներին: Այն հիանալի է նաև նրանով, որ պետք է իրականացվի Գյումրիում: Գյումրիին դեռևս տալու շատ բան ունենք, և ես վստահ եմ, որ այս ծրագիրը հաջող ընթացք է ունենալու: Ես վստահ եմ, որովհետև անձամբ ճանաչում եմ հեղինակներին՝ Սեմ Սիմոնյանին և Արթուր Եզեկյանին, ովքեր իմ ճանաչած ամենահետևողական մարդկանցից են և ոչ միայն ամենահետևողական, այլ նաև արդյունավետ մարդկանցից են: Վստահ եմ, որ այս համագործակցությունը բերելու է շատ լավ արդյունքներ: Կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ ես նախօրոք գիտեի այս միջոցառման մասին, և ինչպես նորմալ հայ, ես էլ եմ պատրաստվել միջոցառմանն ու ուզում եմ, որպեսզի իմ մասնակցությունն էլ լինի այս ծրագրի իրականացմանը: Ես արդեն խոսել եմ մեր պատասխանատուների հետ, և մենք որոշում ենք կայացրել «Թումո» կենտրոնին Գյումրիում հատկացնել նորակառույց մեր տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մի հարկաբաժին: Բայց շատ լավ հասկանում ենք, որ այդ ծրագիրն ընդլայնվելու է, և «Թումոն», որ արդեն իր սեփական ձեռագիրն ունի, Գյումրիում պետք է ունենա նաև սեփական մասնաշենքը: Կարծում եմ, որ որոշակի ժամանակ հետո մենք նաև հնարավորություն կգտնենք Գյումրիի «Թումո» կենտրոնին տրամադրելու մասնաշենք, այնուհետև կվերանորոգենք, և մասնաշենքը կգործի շատ արդյունավետ, կապրի բեղուն կյանքով: Սա մեր նպատակներից մեկի իրականացումն է: Մենք, եթե չեմ սխալվում, մեկ տարի, թե տարիուկես առաջ, երբ խոսում էինք պարոն Սիմոնյանի հետ, խոսում էինք, թե ինչ հնարավորություն կարելի է գտնել, որպեսզի գոնե Հանրապետության բոլոր մարզերում ունենանք մեկական «Թումո» կենտրոն, որովհետև մենք տաղանդավոր երեխաներ ունենք նաև մեր մարզերում, և նրանց քանակը շատ մեծ է: Ես կարծում եմ, որ երբ այսօր այս բեմահարթակից պարոն Սեմ Սիմոնյանը հայտարարեց արդեն չորս «Թումոների» առկայության մասին՝ տարիուկես ժամանակահատվածում դա բավարար է, և ես հույս ունեմ, որ մոտակա երկու-երեք տարիների ընթացքում խոսելու ենք արդեն տասից ավելիի մասին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը միջոցառումից հետո շրջել է հեռուստաընկերության նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին, հեռուստաընկերության հնարավորություններին ու զարգացման ծրագրերին, այդ թվում՝ «Շանթ»-ի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank