Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դեռևս ուշ չէ խուսափել համամոլորակային աղետից

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը ս. թ. հոկտեմբերի 7-ի նիստում, արտահայտելով մտահոգություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև խորացող առճակատման կապակցությամբ, ընդունեց դիմում` ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ, Նորին գերազանցություններ պարոն Վլադիմիր Պուտինին և պարոն Բարակ Օբամային` նրանց կոչ անելով վերադառնալու ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների «վերաբեռնման» քաղաքականությանը: Դիմումի տեքստը բաժանվել է նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր միջազգային ներկայացուցչություններին: Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Պաշտպանության ազգային համալսարանի (ԱՄՆ) առաջատար հրավիրված պրոֆեսոր և Հարվարդի համալսարանի Ջ. Քենեդիի անվան Պետութենաշինության դպրոցի հրավիրված հետազոտող, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:     ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ ԽՈՒՍԱՓԵԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ ԴԻՄՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ` ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ՊԱՐՈՆ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ   Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո Նախագահ Բարակ Օբամա   Համայն մարդկությունը լրջորեն անհանգստացած ու մտահոգված է երկու միջուկային տերությունների` ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների լարվածության խորացմամբ, որը հղի է հակամարտության վերածվելու վտանգով: Ժամանակակից աշխարհում Ձեր գլխավորած պետությունների բացառիկ կարևոր դերը, դիրքը և ազդեցությունը հաշվի առնելով` աշխարհի ժողովուրդներն սկսում են ավելի ու ավելի մտահոգվել այն բանի համար, որ եթե աշխարհի երկու առաջատար պետությունների միջև առճակատումը շարունակվի և խորանա, ինչի նշաններն արդեն ցայտունորեն արտահայտվում են, այն կարող է դուրս գալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիմակայության սահմաններից: Գիտնական-փորձագետները վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային ներուժը լիովին բավարար է մեր ընդհանուր տունը` Երկիր մոլորակը, մի քանի անգամ ոչնչացնելու համար: Համոզված ենք, որ չի կարելի թույլ տալ, որ այս մտահայեցական եզրակացությունն ստանա գործնական հաստատում, հատկապես, որ նման իրադարձության վկաներ այլևս չեն լինի, քանի որ երկրագնդի հետ կոչնչանա նաև այն բնակեցնող ամբողջ մարդկությունը: Մենք վստահ ենք, որ Դուք ևս այդպիսի բան չեք ցանկանում:   Մեծարգո պարոն Վլադիմիր Պուտին Մեծարգո պարոն Բարակ Օբամա   Ձեր ղեկավարած պետություններին Ճակատագրով վիճակված է այնպիսի կարևոր առաքելություն, ինչպիսին է մոլորակի և նրա վրա բնակվող բոլոր մարդկանց անվտանգ գոյության, զարգացման, բարեկեցության ու խաղաղ կյանքով ապրելու իրավունքի ապահովումը: Միևնույն ժամանակ, ներկայիս  քաղաքական իրավիճակում ավելի ու ավելի ազդու են դառնում այն մարտահրավերները, որոնց աղբյուրներն են միջազգային ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրաբիզնեսն ու մարդկանցով առևտուրը, մոլորակային մասշտաբի բնապահպանական խնդիրները: Հենց Ձեր ղեկավարած պետություններին` որպես համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատարների է նախանշված այդ սպառնալիքների դեմ պայքարում ուղղորդել համաշխարհային հանրության ջանքերը:   Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ելքը վերադարձն է այն քաղաքականությանը, որը Դուք դեռ վերջերս էիք վարում, և որը պատմության մեջ արդեն մտել է «ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման քաղաքականություն» անվամբ: Դա բանակցությունների, երկխոսության, փոխադարձ հարգանքի ու փոխզիջման սկզբունքների վրա հիմնված և իրեն արդարացրած քաղաքականություն է, որն արթնացրել է ինչպես Ձեր ղեկավարած ժողովուրդների, այնպես էլ համայն մարդկության խաղաղ, կայուն զարգացման հույսեր և արժանացել համաշխարհային հանրության մեծ աջակցությանը: Մենք միանում ենք այն գիտնականներին, որոնց կարծիքով տվյալ քաղաքականությունը իրեն տակավին չի սպառել և կարող է ծառայել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման և լարվածության թուլացման շահերին, ինչպես նաև միջազգային հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու նպատակին:   Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Անտարակույս, Ձեր գլխավորած պետություններն ունեն մերձեցման քաղաքականությունն ապահովելու և իրացնելու համար հսկայական մասնագիտական ռեսուրս, ինչպես նաև այդ երկու տերությունների միջև ծագած հակամարտությունների լուծման փորձ: Համաշխարհային առճակատման աճման ներկայիս միտումները նախադեպ չունեցող կարևորություն են տալիս վստահության ու համընդհանուր անվտանգության շահերի գերակայության սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Ձեր պետությունների համագործակցությանը: Բացի այդ, Ասոցիացիան  Ձեզ կոչ է անում օգտագործելու ԵԱՀԿ շրջանակներում Ձեր պետությունների միջև համագործակցության լավ մշակված ու փորձարկված մեխանիզմները, մի կազմակերպության, որը միմյանց է մոտեցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության, այնպես էլ անվտանգության ու համագործակցության համընդհանուր արժեքներն ընդունող մի շարք պետությունների շահերը: Եվրոպայում առճակատման ներուժի ներկայիս զարգացման համատեքստում ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ինտենսիվացումը անհրաժեշտ է առաջին հերթին Ձեր գլխավորած տերությունների` որպես համաեվրոպական անվտանգության երաշխավորների առաջատար դերի տեսակետից:   Հայաստանի քաղաքագետների, քաղաքական սոցիոլոգների և հակամարտաբանների գիտական ներուժը համախմբող Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, ելնելով աշխարհի քաղաքագետներին միավորող մասնագիտական պարտքից, պատիվ ունի դիմելու Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիային և ԱՄՆ-ի քաղաքական գիտության ասոցիացիային` առաջարկելով գործի դնել իրենց գիտափորձաքննական ծառայություններն այս ամենակարևոր, համայն մարդկության համար բախտորոշ խնդիրը լուծելու նպատակով:   Ռուսաստանի Դաշնության մեծարգո Նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ-ի մեծարգո Նախագահ Բարակ Օբամա, համայն մարդկությունը խորապես երախտապարտ կլինի Ձեզ այդ որոշման համար, որը Ձեզ պատվավոր տեղ կապահովի համաշխարհային պատմության մեջ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris