Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Վաչե Տերտերյանն ասաց, որ Հանքավան համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Կառավարությունը հաստատեց որոշումը: Այս մասին հայտնում է Orer.am-ը