Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հին քաղաք նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանս

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է «Հին քաղաք նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ, «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Կոնֆերանսի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ինչպես և աշխարհի բազմաթիվ այլ մայրաքաղաքներ, Երևանը նույնպես հանդիսանում է երկրի ֆինանսատնտեսական, սոցիալական, տրանսպորտային, գիտակրթական ու պատմամշակութային կենտրոնը, ինչն իր հերթին քաղաքային իշխանություններին առաջադրում է մշակել ապագա քաղաքի այն տեսլականը, որի իրագործումը կապահովի կյանքի և գործունեության որակի բարձր չափորոշիչներ մայրաքաղաքի բնակիչների համար, կնպաստի տնտեսության, սոցիալական ոլորտի, քաղաքային ենթակառուցվածքների կայունությանն ու բնականոն զարգացմանը, ինչպես նաև կերաշխավորի քաղաքային միջավայրի բազմազանության և պատմամշակութային ներուժի պահպանումը. «Մեր առաջնային նպատակներից է, որպեսզի քաղաքային միջավայրը ծառայի քաղաքացուն։ Փողոցը, շենքը, բակը, խաղահրապարակը, կանաչ տարածքը՝ դրանք ոչ միայն զուտ ապրելու տարածքներ են, այլև այն կենդանի միջավայրն է, որտեղ ձևավորվում են ավանդույթները, քաղաքացիների ընդհանուր շահերը։ Այդ նպատակին հասնելու համար վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։ Մասնավորապես կառանձնացնեի քաղաքում բակային տարածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այսօր արդեն կարող ենք ասել, որ վերջին 3 տարիների ընթացքում բարեկարգվել է Երևան քաղաքի անխնամ բակային տարածքների 40%-ից ավելին։ Աննախադեպ ծավալի են հասնում բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման և լուսավորության աշխատանքները։ Ցանկանում եմ շեշտել, որ  լուսավորվող բակային տարածքների հիմնական մասը լուսավորված չի եղել նույնիսկ խորհրդային տարիներին։ Կարևոր է նշել, որ քաղաքային իշխանությունների կողմից որդեգրած մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականության արդյունքում վերը նշված ոլորտներում իրականացվող աշխատանքներն էականորեն նվազեցրել են ծայրամասերի և կենտրոնի անշարժ գույքերի գների միջև եղած տարբերությունը՝ բարձրացնելով քաղաքի ծայրամասում գտնվող բնակարանի շուկայական արժեքը։ Թեև բնակֆոնդի պահպանման խնդիրը համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների իրավասության շրջանակներում է, քաղաքային իշխանություններն, այնուամենայնիվ, իրենց ուշադրության կենտրոնում են պահում և մեծածավալ աշխատանքներ են իրականացնում բազմաբնակարան շենքերի շահագործման երկարակեցությունն ապահովելու ուղղությամբ, որոնք ներառում են մուտքերի, թեք և հարթ տանիքների վերանորոգման աշխատանքները։ Միաժամանակ, Երևան համայնքի և պետություն արդյունավետ համագործակցության արդյունքում իր լուծումն է ստանում չորրորդ աստիճանի վթարային շենքերի և դրանց բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը։ Կարող եմ վստահությամբ հայտարարել, որ 2015 թվականին ամբողջությամբ կլուծվի մինչ այս պահը գույքագրված չորրորդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի քանդման և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը։ Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել փողոցների բարեկարգման ուղղությամբ. ասֆալտապատ փողոցների թե՛ քանակը և թե՛ որակը գերազանցում են նույնիսկ խորհրդային տարիների ցուցանիշները։ Եվ ինչը շատ կարևոր է քաղաքի համաչափ զարգացման համար, ասֆալտապատ տարածքների վերականգնումը, պահպանումը և ավելացումը կատարվում է անխտիր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Կարծում եմ, տեսանելի են քաղաքային մշակույթի կարևոր տարրի՝ քաղաքային կահավորանքի իրականացվող ծրագրի արդյունքները։ Երևանում ձևավորվում է յուրահատուկ ոճ, որն ըստ արժանվույնս գնահատվում է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից։ Մեր քաղաքը դարձել է ավելի գրավիչ և ավելի հարմարավետ։ Սոցիալական ոլորտի ամենասուր պրոբլեմներից է հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական  կյանքին լիարժեք  ինտեգրման հնարավորությունների ստեղծումը։ Նրանց համար մենք պարտավոր ենք ստեղծել ակտիվ կենսագործունեության բարենպաստ միջավայր և լիարժեք կյանքով ապրելու պայմաններ։ Ցավոք, խորհրդային ժամանակաշրջանում սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց հիմնախնդիրներով խորապես չեն զբաղվել, և այս ծրագիրը մենք, ինչպես ասում են «զրոյից» ենք իրագործում։ 2013 թվականից սկսվել են լայնածավալ աշխատանքներ մատչելիության խնդիրը կարգավորելու ուղղությամբ՝ համագործակցելով պետական կառույցների, ոչ պետական սեկտորի և հասարակական կազմակերպությունների հետ: Համոզված եմ՝ մոտակա տարիների ընթացքում հասնելու ենք քաղաքաշինական, տրանսպորտային, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային ենթակառուցվածքների մատչելիության տեսանելի առաջընթացին: Այս ծրագրի մանրամասները ևս կներկայացվեն ձեզ կոնֆերանսի ընթացքում», - նշել է քաղաքապետը՝ առանձնակի կարևորելով նաև մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը. «Մենք քաջ գիտակցում ենք, որ էկոլոգիական վիճակը մայրաքաղաքում հեռու է բավարար լինելուց, և անելիքները շատ են։ Այնուամենայնիվ, մեծ ծավալի աշխատանքներ արդեն կատարվել են։ Միայն վերջին երեք տարիներին Երևանում կառուցված կամ վերականգնված այգիների տարածքն ավելացել է 22 հեկտարով, աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի համար բուֆերային գոտիներ հանդիսացող տարածքների վերականգնման ուղղությամբ, իսկ ծաղկազարդ Երևանն այսօր հիացնում է ոչ միայն երևանցիներին, այլ նաև մայրաքաղաքի հյուրերին։  Այս կոնտեքստում կարևոր է առանձնացնել վերջին 3 տարիներին Երևանում իրականացված ոռոգման ցանցի ընդլայնման և նորերի ստեղծման լայնածավալ աշխատանքները, որոնք կանաչ տարածքների ստեղծման, վերականգնման և պահպանման երաշխիքն են։ Բնապահպանական հիմնախնդիրների համատեքստում է նաև աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը։ Այն, ըստ էության, իր վրա դեռևս կրում է խորհրդային դրոշմը։ Քաղաքային իշխանությունների գերխնդիրն է մշակել և իրագործել համակարգի ամբողջական բարեփոխման ծրագրերը։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ մեր հավակնոտ ծրագիրն արդեն մտել է գործնական կիրառման փուլ և շուտով Երևանում կարձանագրենք կոշտ թափոնների կառավարման համալիր ծրագրի առաջին փուլի մեկնարկը, ինչի մասին ևս կխոսվի այստեղ»։ Ներկայացնելով վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է նաև, որ Երևանի երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչն հանդիսացող նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքներն առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական. «Հստակ ծրագրեր են իրականացվում նաև քաղաքի տրանսպորտային բեռնաթափման նպատակով ճանապարհային ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ վերջին 2 տարվա ընթացքում շահագործմանենհանձնվելՈւլնեցի-Ռուբինյանցփողոցներըմիացնողճանապարհը, երկարսպասվածԾովակալԻսակովիպողոտանԼենինգրադյանփողոցինմիացնողմայրուղին, որիշարունակությանմասովարդեննախագծվածէԻսակով-Արշակունյացհատվածը` Հրազդանգետիվրակամրջով։Կցանկանայի առանձնակի շեշտել Երևանի քաղաքապետարանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ, որոնց աջակցությամբ իրականացվում են քաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի  ծրագրեր, ինչպիսիք են մայրաքաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված և երկար սպասված քաղաքը շրջանցող նոր ավտոճանապարհի կառուցման, մետրոպոլիտենի արդիականացման ու վերակառուցման, ջրամատակարարման-ջրահեռացման, ինչպես նաև «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման ներդրումային ծրագրերը։ Քաղաքի ձեռքբերումներն ակնհայտ են նաև ջրամատակարարման և գազիֆիկացման ոլորտում.  գազիֆիկացումն այսօր արդեն շուրջ 30%-ով ավել է համեմատական մեկնակետ հանդիսացող Խորհրդային Երևանի գազիֆիկացիայի մակարդակից, իսկ ջրամատակարարման ոլորտում կարող ենք նշել, որ քաղաքի 70 տոկոսն այսօր ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ 30%-ի պարագայում այն կազմում է 17-ից 23 ժամ։  Միաժամանակ արձանագրենք, որ այդ ցուցանիշներն էականորեն բարձր են նույնիսկ խորհրդային շրջանի ցուցանիշներից։ Այդ շրջանում բաժանորդների զգալի մասի ջրամատակարարումն իրականացվում էր  4-ժամյա գրաֆիկով` օրական 2-ական ժամ առավոտյան և երեկոյան,իսկշուրջօրյա ջրամատակարարում ուներ սպառողների միայն 9-10%-ը։ Թվերը չէին գոհացնում նաև 2000-ական թվականների սկզբին, օրինակ 2005թ.-ին այդ ցուցանիշն ընդամենը կազմում էր 37%։ Մենք գիտակցում ենք, որ Երևանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը հսկա ռեսուրս է հանդիսանում տուրիզմի զարգացման համար։ Ակտիվ աշխատում ենք զբոսաշրջիկների և ներդրողների համար քաղաքի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այսօր քաղաքում աճող տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը (օրինակ՝ հյուրանոցների ստեղծումը, ինտերնետային կապի ցանցի ընդլայնումը և այլն) վկայում է մայրաքաղաքի բարենպաստ ներդրումային միջավայրի մասին։ Այս ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները նույնպես կներկայացվեն ձեզ։ Այս ամենով հանդերձ մենք չենք գոհանում արդեն իսկ կատարածով, և մեր հայացքը ուղղված է դեպի ապագայի Երևանը, և այդ է պատճառը, որ մենք այսօր հավաքվել ենք միմյանց լսելու և փորձի փոխանակման համար՝ ի նպաստ 2796-ամյա մեր Երևանի վաղվա  օրվա»,- ընդգծել է քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել կոնֆերանսի մասնակիցներին։ «Հին քաղաք նոր հեռանկարներ»  խորագրով «Երևան 2025» համաժողովի ընթացքում բանախոսները մասնակիցներինկներկայացնենԵրևանքաղաքիտեսլականը, զարգացմանհեռանկարներն ուպատկերացումները։  Երևանի Քաղաքապետարանից հայտնում են Orer.am-ին:  
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris