«Երևան՝ իմ տուն» խորագրով «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների սոցիալական ծրագիրը հոկտեմբերի 9-ին՝ ծրագրված ժամկետում ավարտվել է։ Երևանի տարեդարձի տարիներով պայմանավորված՝ 2796 ընտանիքներ ստացել են նվերները՝ կենցաղային էլեկտրական տեխնիկա։ Ծրագրի բնույթն ու նվերների ընտրությունն էլ պայմանավորված էր «Էրեբունի-Երևան 2796»-ի կարգախոսով՝ «Երևան՝ իմ տուն»։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ «Էրեբունի-Երևան 2796»-ի տոնակատարության շրջանակում ընդգրկված այս ծրագրում ներառված էին սոցիալական և հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչների ընտանիքներ։
Այս մասին Orer.am-ին հայտնում է Երևանի Քաղաքապետարանը: