Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ավարտվեց երեք քաղաքական ուժերի հանրահավաքը: Հաջորդ հանրահավաքի օրը ընդդիմությունը չհայտնեց, սակայն խոստացավ, որ այն շատ շուտով է լինելու: Հանրահավաքի ավարտից հետո մեկնարկեց երթը, որի երթուղին հետևյալն է` Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, այնուհետև Աբովյան, Սայաթ-Նովա, Հանրապետության, Թումանյան փողոցներ և կրկին Ազատության հրապարակ: