«ՀԺ». Դրամը վերջին օրերին ցույց է տալիս արժեզրկման հստակ միտումներ
Ինչպես և կանխատեսվում էր, դրամը վերջին օրերին ցույց է տալիս արժեզրկման հստակ միտումներ: Եթե անցած շաբաթվա վերջին մեկ դոլարի գինը ֆոնդային բորսայում կազմել էր 408.5 դրամ, ապա երեկ արժեր արդեն 412.75 դրամ: Գրում է «ՀԺ»-ն:
Իսկ վերջին ընդամենը 10 օրերի ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.4 տոկոսով: Դրամի արժեզրկման դանդաղ «սողացող» տեմպը կպահպանվի նաև առաջիկայում, ինչը հիմնականում պայմանավորված Ռուսաստանում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամով, որի հետևանքով նվազում է ՀՀ ներհոսող արտարժույթը»
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: