Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանմիջոցառումներին: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին հրավերն ընդունելու և տոնը միասին նշելու պատրաստակամության համար՝ ՏարոնՄարգարյանը բարձր է գնահատել հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու կարևորել համագործակցության խորացումը: «Լինելով հարևան, գործընկեր ու քույր քաղաքներ՝ ուրախ եմ, որ այսօր Երևանում եք և մեզ հետ տոնելու եք քաղաքի օրը: Միաժամանակ կարևոր է տարբեր ոլորտներում երկկողմ գործընկերային կապերի ընդլայնումն ու զարգացումը: 2013-ի տարեվերջին Թբիլիսի կատարած այցիս ընթացքում բացեցինք Երևանի պուրակը, ինչը մեր մայրաքաղաքների բարեկամության ևս մեկ վկայությունն է»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գեորգի Սոլոմոնիան շնորհակալությունէ հայտնել ջերմընդունելության համար և Երևանին ու երևանցիներին ուղղված Թբիլիսիի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել տոնի կապակցությամբ: «Երևանը մեզ համար կարևոր գործընկեր է, և մենք շահագրգիռ ենք էլ ավելի զարգացնել ձևավորված երկուստեք գործակցային կապերը: Այդ առումով «Էրեբունի-Երևանը» ևս մեկ հնարավորություն է քննարկելու համագործակցության խորացման հետագա քայլերը»,-նշելէԳեորգի Սոլոմոնիան և Թբիլիսիի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին այցելել Վրաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու քաղաքի օրվան՝ Թբիլիսոբային նվիրված միջոցառումներին: