Երեկ Մեղրաձոր գյուղի առվից տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նրա ինքնությունը պարզվել է, բայց դեպքի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց Մեղվաձորի գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ մահացածը նույն գյուղի բնակիչ Վազգեն Արիստակի Վիրաբյանն է.«Թոշակառու էր, չէր աշխատում, կինը հիվանդ է և գյուղում չի ապրում, ինքն էլ միայնակ էր ապրում: Դեպքի մասին այլ մանրամասներ հատնի չեն»: