Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 4-ին հակառակորդի դիպուկահար կրակից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անցած շաբաթ, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում բախումների արդյունքում զոհվել է 5 հայ և 25 ադրբեջանցի։