Yerevan, 13.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ժառանգությունը» դատապարտում է ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը: Այս մասին ասված է «Ժառանգության» տարածած հայտարարությունում. «Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, Մինսկում Հայաստանի Հանրապետության դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրը:

«Ժառանգություն» կուսակցությունը՝

- դատապարտում է Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը՝ այն ճանաչելով որպես հակասահմանադրական քայլ ընդդեմ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության, որպես հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք:

- մերժում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա, ապօրինի, հապճեպ ու որեւէ հեռանկար չխոստացող որոշումը, որը կայացվեց առանց նախնական, թափանցիկ հանրային քննարկումների եւ քաղաքական ուժերի ներգրավման, ինչն էլ ավելի է խորացրել խնդրո առարկա որոշման նկատմամբ հասարակության մեծ մասի թերահավատությունն ու անվստահությունը:

- իսկ ընդհանրապես՝ անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության անդամակցումը միջպետական կամ վերպետական ցանկացած կառույցի՝ առանց առնվազն Հայաստանի կողմից նախօրոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման: Արժանապատիվ եւ տարրական այս տրամաբանությամբ համանուն խմբակցությունն արդեն օրենսդիր մարմնին առաջարկել է Արցախի ճանաչման որոշում ընդունել նախքան ԵՏՄ պայմանագրի մասին քննարկումն ու քվեարկությունը, եւ հուսով է, որ այս մոտեցումը կդառնա համազգային համաձայնության եզակի կռվան:

- կարեւորում է արցախա-ադրբեջանական մխացող հակամարտության կարգավորման հստակ ու համալիր ծրագրի հույժ անհրաժեշտությունը, որին առայժմ փոխարինում են գործող իշխանությունների շահերը սպասարկող «դիվանագիտությունը», քաղաքական կամքի իսպառ բացակայությունը եւ արտաքին քաղաքական զարգացումներից համարժեք շահաբաժին ստանալու անկարողությունը: Ակներեւ է, որ ԵՏՄ-ում Հայաստանն իրականում հանդիսանում է ոչ այնքան որպես իրավահավասար գործընկեր, որքան ընդամենը «աղքատ ազգական» կամ գործիք՝ ուրիշների վրա ներգործելու համար, իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող նվազագույն գինը Արցախն է՝ Աստանայում հնչած երկակի ձեւակերպումները վկա:

- համարում է, որ Հայաստանը ԵՏՄ-ին միացնելու՝ հանրապետության իշխանության դատապարտելի ջանքերը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են սոսկ ընտրությունների կեղծման արդյունքում ձեռք բերած անձնական իշխանությունը խուսավարելու եւ երկարաձգելու փորձերին: Միանգամայն հասկանալի է, որ անարդար ընտրությունների միջոցով իշխանությունը բռնազավթած պարոն Սարգսյանն իրավասու չէ Հայաստանի ժողովրդի անունից կնքելու որևէ պայմանագիր, ստանձնելու որևէ պարտավորություն:

- վերահաստատում է, որ հակապետական սույն պայմանագիրը՝ իր առոչինչ ստորագրությամբ հանդերձ, չպետք է վավերացվի Ազգային ժողովում, իսկ վավերացման դեպքում՝ միմիայն Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պարտադիր նախապայմանով:

Ակնհայտ է, որ այս եւ ածանցյալ բոլոր խնդիրների լուծման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն այսօրվա իշխանությունների շուտափույթ ու ամբողջական հեռացումն է, ինչը թե՛ Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության և թե՛ Սահմանադրության հրամայական պահանջն է»:
Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close