Իսպանիայում վնասազերծվել է Վրաստանի քաղաքացիներից բաղկացած խոշոր հանցավոր խմբավորում: «Կարտուլի» գործողության շնորհիվ, որին մասնակցել են Իսպանիայի ազգային ոստիկանությունը և Քաղաքացիական գվարդիան, ձերբակալվել է 28 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իսպանիայի վերաբերյալ նորությունների ռուսերեն պորտալին՝ Noticia.ru.-ին:
Հրոսակախմբի հաշվին կան առնվազն 50՝ կոտրանքով գողություններ: Խմբավորումը գործել է Մադրիդի, Կատալոնիայի և Կաստիլիա լա Մանչայի ինքնավոր մարզերում, նշված է հաղորդագրության մեջ:
Բոլոր 28 ձերբակալվածներն էլ 22-ից 58 տարեկան վրացիներ են: Նրանք տներ են կողոպտել առավելապես Մադրիդ, Բարսելոն, Սյուդադ Ռեալ, Ալբասետե, Տրես Կանտոս, Լաս Ռոսաս, Վիլյավիսիոսա դե Օդոն, Տոռելոդոնես քաղաքներում:
Նրանք բոլորն էլ բնակվում էին մայրաքաղաք Մադրիդի Վիլյավերդեի շրջանում: Խուզարկության ժամանակ նրանց մոտ գտել են գողացված իրերը՝ զարդեր, ժամացույցներ, մի քանի ոսկե ձուլակտորներ, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: