Ամառային և ձմեռային սեզոններին Ռուսական գազի տարբեր գների շուրջ Ուկրաինայի հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Չգիտեմ՝ որտեղից են հայտնվել այս թվերը: Խոսքն ընդհանրապես ամառային կամ ձմեռային ժամանակահատվածների մասին չի եղել: Խոսքը մոտակա 5 ամիսների մասին է: 5 ամսվա սահմաններից դուրս ոչինչ չի կանխորոշվել», - հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարարը:
«Միակ չհամաձայնեցված խնդիրը 1.5-2 ամիս ժամանակահատվածն է, որ Ուկրաինան պետք է հաղթահարի: Ուկրաինային մոտ 1,5 մլրդ եվրո է պակասում: Կարծում եմ, որ Եվրահանձնաժողովը, Գերմանիան կամ Ֆրանսիան լիովին կարող էին 1.5 ամսվա համար Ուկրաինային փոխառության տալ այդ միջոցները: Եթե նրանք դա անեին, ապա գազի շուրջ համաձայնությունը դեռ Միլանում ձեռք կբերվեր», - նկատել է Լավրովը: