Հոկտեմբերի 24-ը հետաքրքիր օր է լինելու Հանրապետականի համար. այդ օրը ոչ միայն եռյակի հանրահավաքն է, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր «ծրագրային» ելույթն է ունենալու, այլեւ երկու շատ «կարևոր» իրադարձություն է սպասվում: Գրում է «Հրապարակ»-ը:
Մեկը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքն է «Վիվալդի» սրահում' նրա ամուսնության 30-ամյակը, որին հրավիրված է ՀՀԿ-ական ողջ էլիտան:
Մյուսը Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքն է, ինչը նշանակում է, որ վարչապետը չի մասնակցի Մարգարիտ Եսայանի «հարսանիքին» և չի հայտնվի ՀՀԿ-ական էլիտայի հետ նույն սեղանի շուրջը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: