RT-ն գրում է, որ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական խոսնակ Ջեյն Փսակին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը պաշտպանում է սեփական երկրի միասնականությունը երկրի հարավ-արևելքում խաղաղ բնակչությանը ավիառմբահարման ենթարկելով: Այդ մասին նա հայտարարել է այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Փսակին արդարացրել է աշխարհազորայինների հանդեպ կառավարական ուժերի իրականացրած գործողությունները: RT-ի լրագրող Գայանե Չիչակյանի այն հարցին, թե այդ ռմբահարումներից տուժում են անմեղ մարդիկ, Ջեյն Փսակին պատասխանել է, որ Կիևը դրա իրավունքն ունի, քանի որ պաշտպանում է սեփական երկրի միասնականությունն ու ամբողջականությունը: