ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հուլիսի 29-ի հրամանով Գեորգի Խաչատրյանն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Գեորգի Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:
Հավելենք, որ Խաչատրյանը համարվում է հանրապետությունում ոլորտի առաջատար արհեստավարժներից մեկը...