Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Նոր աղբավայրի կառուցումը քաղաքային իշխանության և երևանցիների կողմից իսկապես երկար սպասված ծրագիր է». Վահե Նիկոյան

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են մայրաքաղաքում նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման բնապահպանական ու սոցիալական ազդեցության ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում՝ ՎԶԵԲ-ի միջոցներով, ավստրիական «Bernard Ingenieure» խորհրդատվական ընկերության կողմից: Աշխատանքային քննարկմանն ու ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, վարչական շրջանների, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային խորհրդատուներ, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների անդամներ: «Կարևորելով կոշտ կենցաղային թափոնների հավաքման և կառավարման հիմնախնդիրները Երևան քաղաքում՝ 2012 թվականից Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել և իրականացրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացներ։ Թափոնների կառավարման հիմնախնդիրների լուծման հաջորդ քայլը քաղաքային նոր աղբավայրի կառուցումը պետք է լինի՝ դրա հետ մեկտեղ մեկուսացնելով Նուբարաշենում գործող հին աղբավայրը»,-ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը՝ ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Հանդիպման շրջանակում խորհրդատվական թիմի ղեկավար Կարլ Գրազն ու խորհրդատու Հեննինգ Վեֆելնբերգը ներկայացրել են ուսումնասիրության արդյունքում գործող աղբավայրում առկա հիմնախնդիրներն ու ինչպես նաև նոր աղբավայրի կառուցման համար նախնական ընտրված տեղանքում կատարված վերգետնյա և ստորգետնյա նախնական հետազոտությունները: Անդրադառնալով բուն աղբավայրին՝ նշվել է, որ կենցաղային և արտադրական անվտանգ թափոնների համար շուրջ 29 հեկտար տարածքում 60 մ խորությամբ նախատեսված նոր աղբավայրը բաժանված կլինի 5 գոտիների: «Մեր ուսոմնասիրության նախանական արդյունքները որոշ չափով արդեն իսկ ուրվագծում են ներկա իրավիճակը: Նոր աղբավայրն էապես կբարձրացնի մարդկանց կենսամակարդակն ու, անշուշտ, կունենա իր բնապահպանական մեծ նշանակությունը: Հաշվի առնելով նոր աշխատատեղերի ստեղծումը՝ այն նաև սոցիալական կարևոր ծրագիր է»,-նկատել է Կարլ Գրազը: Նախնական ուսումնասիրության արդյունքներին հաջորդել է հարցուպատասխանն ու մտքերի փոխանակումը: Խոսելով տարածքի մակերեսային հատվածի բնապահպանական նպատակահարմարության մասին՝ նշվել է, որ այն համապատասխանում է չափորոշիչներին և, ընդ որում, աղբավայրի համար ընտրված տարածքում չկան ծառեր և թփեր: Կառուցվելիք աղբավայրը կունենա մի շարք ենթակառուցվածքներ՝ կլինի ամբողջությամբ ցանկապատված, կունենա նոր ճանապարհներ, համապատասխան լուսավորություն: Այն նաև կհերմետիկացվի և կստեղծվի ջրային հատուկ ավազան: Գազի արտանետումներն էլ ձևավորված հատուկ համակարգի շնորհիվ չեն վնասի շրջակա միջավայրին: Աղբավայրում կապահովվի նաև ոռոգման համակարգ և մշտապես խոնավ միջավայր: Ամփոփելով աշխատանքային հանդիպման արդյունքները՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ կառուցողական քննարկումները կնպաստեն ծրագրի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը: «Նոր աղբավայրի կառուցումը քաղաքային իշխանության և երևանցիների կողմից իսկապես երկար սպասված ծրագիր է, որն ունի իր բնապահպանական ու առողջապահական կարևոր նշանակությունը: Ուստի մենք պետք է ակտիվորեն շարունակենք աշխատանքները, որպեսզի ծրագրի հիմնանպատակը, այն է՝ ունենալ բնապահպանական տեսանկյունից պաշտպանված և միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր, հնարավոր դառնա իրագործել», - ընդգծել է Վահե Նիկոյանը: ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն՝ տվյալ նախաձեռնության հիմնադրույթային փաստաթուղթը կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարության նախնական փորձաքննության, որի արդյունքում կհստակեցվեն ծրագրի իրականացման հիմնական ազդեցությունները շրջակա միջավայրի վրա: Այնուհետ ամբողջական փաթեթը կներկայացվի հանրային քննարկման:
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris