Այսօր ֆիզկուլտուրայի դասաժամին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում,- այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցը: Դասաժամի ընթացքում՝ ֆուտբոլ խաղալու ժամանակ, անսպասելիորեն վատացել է Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիակայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը: Նախքան շտապօգնության դեպքի վայր հասնելը ուսանողը մահացել է: Նախնական վարկածով՝ ուսանողն առողջական խնդիրներ է ունեցել: