Երեկ ՀՀ խորհրդարանականների հետ Արցախ մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջել է շփման գծի մարտական հենակետերով և, ըստ Orer.am-ի աղբյուրի, գիշերել է հենակետերից մեկում: Ի դեպ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ պատգամավորները շփման գիծ են մեկնել բոլորովին այլ ուղղությամբ: Վարչապետի ու ԱԺ պատգամավորների այցը ԼՂՀ, բացի Բակո Սահակյանի հետ հանդիպումից, ընդհանուր գրաֆիկ չի ունեցել: