ԵԱՀԿ` Ուկրաինայի հարցով հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդները այցելելով Շախտյորսկ իրենց եզրակացությունն են հրապարակել, ըստ որի, Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող կառավարական զինված ուժերի կոզմից հրթիռային ռմբահարումների ենթարկված քաղաքում ամենուրեք կարելի էր տեսնել ռմբակոծումների հետքերը ավերված են յուրաքանչյուր փողոցի տների մեծ մասը, իսկ շատ դեպքերում նույնիսկ ամբողջական փողոցներ հավասարեցվել են հողին, չկա էլեկտրականություն ջուր ու կյանքի այլ նվազագույն կենսապայմաններ: Դիտորդները նաև նշել են, որ ժամանակին վաթսուն հազար բնակչություն ունեցող քաղաքը առաջին հայացքից թվում է անմարդաբնակ: