Հրազդանցիների լեզվով ասած՝ «նաչնոյ կլուբի»-ի երեսից ընկել է ամբողջ թաղի անունը: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Փողոցի գլխավոր խաչմերուկում՝ Միկրոշրջան թաղամասում տեղակայված գիշերային ակումբի մոտ երեկոյան 8-ից հերթ է գոյանում, տղամարդիկ, ովքեր հավաքվում են ուկրաինացի պարուհիներին տեսնելու, գրեթե ամեն երեկո ոչ սթափ վիճակում ծեծկռտուք են սարքում:
Թերթի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ գործից տուն վերադառնալիս ստիպված են լինում ճանապարհը փոխել: Իսկ բոլորովին վերջերս տեղի ունեցած կռվից հետո երեխաներին բակ չեն թողնում:
Պատմում են, որ «գոլդ» համարանիշերով տասից ավելի մեքենա փակել էր փողոցի խաչմերուկը, և մինչև ուշ երեկո հաշիվ էին մաքրում: Նշենք, որ այդ 13 շենքերի բնակիչները դեռ անցյալ տարի խնդրի հետ կապված ստորագրահավաք են կազմակերպել, ներկայացրել քաղաքապետարան և մարզպետարան, սակայն ոչ մի փոփոխություն: Մի կարևոր հանգամանք ևս. հողատարածքի այն մասը, որի վրա այսօր կառուցվել է գիշերային ակումբի շենքը, քաղաքի գլխավոր հատակագծով ներառված էր զբոսայգի-ճեմուղու մեջ:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: