Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին՝ ժամը 02.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ` 1986թ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով ձախ նախաբազուկը. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ:
Վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: