“Yere1” հեռուստանախագծի դերասանուհի եւ մի շարք տեսահոլովակների հերոսուհի Մարիամ Մելիքյանն այս ամիս նշանադրվել է,- գրում է bravo.am-ը:
Ըստ կայքի՝ Մարիամի ընտրյալը Գոռ անունով մի երիտասար է, ով իրեն ամուսնության առաջարկ է արել հենց առաջին հանդիպման ժամանակ: “Սկզբում դեմ էի, քանի որ միմյանց լավ չէինք ճանաչում, ամուսնանալու ցանկություն էլ չունեի, բայց նա վստահեցրեց, որ իր կինն եմ դառնալու, նշանդրեքի օրն էլ հիշեցրեց իր խոստման մասին,- bravo.am-ին պատմել է դերասանուհին: Գնահատում եմ ապագա ամուսնուս համարձակությունը. շատ աշխատասեր, ձգտող, խելացի տղա է”: