"Известия"-ն գրում է, որ Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները ըստ ամենայնի չեն սահմանափակվի միայն դեպի Ռուսաստան եվրոպական, ամերիկյան, ավստրալական ու կանադական սննդամթերքի արգելքով: Հաջորդ “զոհերը” ամենայն հավականությամբ կլինեն արտասահմանյան ավտոմեքենաները, նույնիսկ նրանք, որոնք արտադրվում կամ հավաքվում են Ռուսաստանի տարածքում: Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, առաջրկայում նախատեսվում է Պետդումայի օրակարգ մտցնել մի օրինագիծ, որը կարգելի ավտոմեքենաների պետական գնումների իրականացնել Ռուսաստանում հավաքված այն երկրներին պատկանող ընկերություններից որոնք ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել:
Հիշեցնենք, որ հուլիսին նմանատիպ մի արգելք մտցվել էր արտասահմանում հավաքված արտասահմանյան ընկերությունների ավոտմեքենաների նկատմամբ: Ներկայիս նոր օրենսդրական նախաձեռնությամբ ռուսական ավտոմեքենաների շուկան լիովին կփակվի ամերիկյան եվրոպական ու ճապոնական ավտոարտադրող ընկերությունների առաջ: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները կարծիք են հայտնել, որ նման նափաձեռնությունը կօգնի զարգացնելու հայերանական ավոտարդյունաբերությունը, ինչպես նաև պետական գնումների ուղղվածությունը կթեքի դեպի չինական, կորեական ու մյուս քիչ թե շատ հայտնի երկրների ավոտարդյունաբերությունների կողմը:
Թեև նախաձեռնությունը դեռ հանրային լայն քննարկման չի դրվել, սակայն մասնագետները արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ նոր օրենսդրական այս նախաձեռնությունը կարող է առիթ տալ հանրային դժգոհության ու գնահատվել որպես վերադարձ խորհրդային ժամանակներ: