BBC-ն գրում է, որ ի պատասխան Ստամբուլն ազատագրելու "Իսլամական պետություն" խմբավորման կոչի, Հյուսիսատլանտյան դաշինքը ի դեմս դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, հայտարարել է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի պաշտպանելու համար Թուրքիային, եթե վերջինիս անվտանգությունը վտանգվի “Իսլամական պետություն” խմբավորման կողմից:
“Մենք չափազանց մտահոգված են այսպես կոչված Իսլամական պետության գործունեությամբ, որն իրականում ահաբեկչական խմբավորում է և կարծում ենք, որ պետք է ամեն բան անել նրանց առաջխաղացումը կանխելու համար”,- ընդգծել է Ֆոգ Ռասմուսենը: