ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-յան միկրոբլոգում հաղորդագրություն էր հայտնվել վերջինիս հրաժարականի մասին: “Հրաժարական եմ տալիս: Ամաչում եմ կառավարության գործունեության համար: Կներեք”,- ասված էր մասնավորապես հիշյալ հաղորդագրության մեջ: Ապա արդեն հաղորդագրություններ էին հայտնվել, որ Ղրիմը Ռուսաստանինը չի, որ ՌԴ քաղաքացիները չպետք է տուժվեն երկրի բարձրագույն ղեկավարության առողջ բանականության հետ ունեցած խնդիրների պատճառով և այլն: Վարչապետի մամլո ծառայությունը անմիջապես արձագանքել էր հիշյալ գրառումներին` հայտարարելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում և վարչապետ Մեդվեդևի միկրոբլոգը կոտրվել է հաքերների կողմից: Ըստ երևույթին հաքերները վարչապետի թվիթերյան միկրոբլոգը կոտրել են այն տրամաբանությամբ, որ գրառումները կստանան հանրային լայն արձագանք ու կկրկնվի ՌԴ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Բելյակովի պատմությունը, ով ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից այն բանի համար, որ գրառում էր թողել թե ամաչում է կուտակային կենսափոշակների սառեցման համար: