Տասնյակ ծայրահեղ հավատացյալ հրեաներ այսօր քարկոծել են արագընթաց տրամվայը Երուսաղեմի Նաոմի Քիս փողոցում, որտեղ հնագիտական պեղումներ են իրականացվում: Ծայրահեղ հավատացյալների նման վարքագծի պատճառն այն է, որ վերջիններս իրենց զգում են վիրավորված, քանի որ կարծում են, թե պեղումները կվնասեն այդ տարածքում գտնվող հին գերեզմաններին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Տուժածներ բարեբախտաբար չկան: