Հարավային Կորեայի ազգային ավիափոխադրող Korean Air-ը դադարեցրել է դեպի Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռիչքները այն բանից հետո, երբ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը Քենիային դասել էր Էբոլա տենդի հարուցիչի տարածման “բարձր ռիսկայնություն” ունեցող երկրների շարքում: Ու թեև այս պահին մահացու ոևէ դեպք Քենիայի տարածքում չի արձանագրվել, սակայն, չնայած այն բանին, որ Նայրոբին աֆրիկյան կարևոր տրանսպորտային հանգույց է հանդիսանում, հարավկորեական ավիափոխադրողը գնացել է այդ քայլին: Մասնագետները կարծում են, որ պատճառներից մեկն էլ այն է, որ քենիական Kenya Airways ավիաընկերությունը շարունակում է թռիչքներ իրականացնել Էբոլա վիրուսի ճիրաններում հայտնված Լիբերիա, Գվինեա ու Սյեռա Լեոնե` նույնիսկ հաշվի չառնելով միջազգային կազմակերպությունների ճնշումները: