ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը, օրերս Atlantic-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում կատարվող զինված իրադարձությունները հետևանքն են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի սխալ քաղաքականության։ Տիկին Քլինթոնի կարծիքով, պետք է ավելի չափավոր աջակցություն ցուցաբերվեր այդ երկրներում գործող ընդդիմությանը, հենց կոնֆլիկտի սկզբից, ներկայիս իրականության առաջ չկանգնելու համար։ Այս դեպքում նա համոզված է, որ հնարավոր կլիներ ավելի մեծ ազդեցություն ունենալ ինչպես Իրաքում, այնպես էլ կոնկրետ պայքարը թեժացնողների վրա։ Բավական ուշագրավ են տիկին Քլինթոնի արտահայտած կարծիքը Օբամայի վարած քաղաքականության նկատմամբ: Ըստ այդմ, տիկին Քլինթոնը նկատել է, որ Օբաման հաճախ անդրադառնալով այդ հարցերին, ասում է, որ պետք չէ հիմարություններ անել ռազմական հարցերում, սակայն , պետք է նաև հաշվի առնել, որ գերտերություններին պետք են կազմակերպված սկզբունքներ, ոչ թե նմանատիպ լոզունգներ։