“ՌԴ նախագահ Վ. Պուտինը ավելի մեղմ տոն նախընտրեց Ղրիմում իր հայտնի ելույթի համար”,- գրում է The Wall Street Journal-ը` նկատի ունենալով ՌԴ նախագահի` Յալթայում Պետդումայի պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ հանդես եկած ելույթը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանելու երկրի ազգային շահերը, սակայն չխզելով հանդերձ կապերը Արևմուտքի հետ:
Պարբերականը նկատում է, որ ռուսական պետական հեռուստաընկերություններով ելույթն ուղիղ եթերում չհեռարձակվեց: Վերլուծաբանները արդեն նշում են, որ այդ ելույթում որևէ կոնկրետ ընդհանրացումներ ռուսական ղեկավարը չկատարեց, որոնք կօգնեին հասկանալու հետագա քաղաքական ու գլոբալ զարգացումները: Միաժամանակ նաև չհնչեցին ուկրաինական ճգնաժամից դուրս գալու կոնկրետ առաջարկներ: “Թերևս ՌԴ նախագահը իր այս ելույթով ու մարդասիրական օգնության տրամադրմամբ փորձում է իր ավելի հանգիստ կեցվածնքն ընդգծել այն բանից, հետո, երբ աշխարհը ցնցեց իր պատասխան սանկցիաներով”,- վերջում հարցադրում է կատարում ամերիկյան պարբերականը: