Business Insider ամսագրի փորձագետները կազմել են աշխարհի ամենահզոր բանակ ունեցող երկրների ցանկը: Ռեյթինգային ցանկում ընդգրկվել են ամենահզոր զինված ուժեր ունեցող 35 երկրներ: Առաջին տեղում ԱՄՆ—ն է, որը գերազանցում է մրցակիցներին ինքնաթիռների (13,6 հազ. հատ) ավիակիրների (10 հատ) քանակով և ռազմական բյուջեի ծավալով (612,5 մլրդ. դոլար): Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որի բանակն ունի ամենաշատ թվով տանկերը (15 հազ. հատ) և միջուկային ռամզգլխիկները (8 հազ. 484 հատ). Եռյակը եզրափակում է Չինաստանը, ով ամենամեծ բանակն ունի մարդկային ռեսուրսների առումով, այսինքն` թվաքանակով: Վերջին տեղում Հյուսիսային Կորեան է, որն ունի ամենամեծ թվով սուզանավերը (78 հատ). հատկանշական է, որ մասնագետները ԿԺԴՀ-ն կամ Հյուսիսային Կորեային համարում են ռեյթինգային ցանկի անոմալիա ու սկեպտիկ են տրամադրված նրա ներկայացրած թվերին` շուրջ հազար ինքնաթիռ ու վեց հազար տանկ: Ռազմական ու տնտեսական փորձագետները ամեն տարի կազմում են աշխարհի ռազմական հզորության ինդեքսը (Global Firepower Index), որը հանդիսանում է ամենաօբյեկտիվներից մեկը ու կազմվում է հիսուն ամենատարբեր ցուցիչների հիման վրա, որի հանրային հասանելություն ունեցող տեղեկատվության հիման վրա էլ կազմել է Business Insider-ը իր ցանկը: