BBC-ն գրում է, որ ԱՄՆ անօդաչու ինքնաթիռները ռմբահարել է ջիհդիստ գրոհայիններին ու ոչնչացրել երկու զրահամեքենա Սինջար քաղաքի մերձակայքում, Հս. Իրաք: Այս մասին տեղեկություններ լրատվամիջոցին փոխանցվել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Միաժամանակ Պենտագոնը տեղեկացնում է, որ անօդաչու ռազմական ինքնաթիռները սկսել են հարձակվել այն ժամանակ, երբ տեղեկություն է ստացվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Քավջու գյուղի խաղաղ բնակչության վրա: