Իրաքում գրոհայինները եզդիների գյուղից առեւանգել են ավելի քան 3 հազար կին: Նրանց տեղափոխել եւ պահում են Թալլ-Աֆար քաղաքում գտնվող համակենտրոնացման ճամբարում:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս տվյալները հրապարակել է «Միջազգային համաներում» (Amnesty International) իրավապաշտպան կազմակերպության ճգնաժամային խմբի ղեկավար Դոնատելլա Ռովերոն` ավելացնելով, որ Սինջարի տղամարդ բնակիչները զանգվածաբար սպանվել են:
Հրապարակված տվյալների համաձայն` Մուջամա-էլ-Ջեզիրա բնակավայրում կախաղան են հանվել գերի ընկած բոլոր տղամարդիկ` ավելի քան 300 մարդ:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Կոջո գյուղում մոջահեդների իրականացրած գործողությունների մասին, որի ժամանակ կախաղան էր հանվել ավելի քան 80 տղամարդ, իսկ 135 կին առեւանգվել էր եւ տեղափոխվել Թալլ-Աֆար: