Անգլիկան եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականները քննադատել են բրիտանական կառավարությանը իրաքյան քրիստոնյաների հանդեպ ունեցած դիրքորոշման համար: Անգլիկան եկեղեցու եպիսկոպոսները գտնում են, որ իրաքյան քրիստոնյաներին քիչ ուշադրություն է հատկացվում Բրիտանական քաղաքական ու պետական շրջանակների կողմից: Պետք է նկատել, որ Միացյալ Թագավորությունը ապաստան չի տրամադրում իրաքցի փախստականներին: Այսպես, Լիդսի եպիսկոպոս Նիք Բեյնսը Քենթըրբերրիի արքեպիսկոպոսի ատոնությամբ Observer թերթում հրապարակել է հոդված, որտեղ հռետորական հարցով անդրադարձել է, թե ինչու Մեծ Բրիտանիայի իշխանություններն այդքան ուշադրություն են հատկացնում Սինջարի լեռներում ապաստանած փախստականներին սակայն միաժամանակ աչքաթող են անում իրաքցի քրիստոնյաներին, որոնք նույնպես փախչում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից: Միաժամանակ նաև եպիսկոպոս Բեյնսը կարծում է, որ Լոնդոնի ուշադրությունը եզդիների նկատմամբ տեղին ու արժանավայել է: Եպիսկոպոսի գնահատմամբ, իրաքցի քրիստոնյաներին սպասվում է մռայլ ապագա: