Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել է Իրան`Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրերի մասով պաշտոնական Թեհրանի ու ՄԱԳԱՏԷ-ի հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար: Նախատեսվում է, որ Յակիա Ամանոն կհանիդպի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ, ու կքննարկի Իրանի միջուկային ծրագիրը:
Նախատեսվում են նաև հանդիպումներ ԻԻՀ Արտաքին գործոց նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը մեղադրել է Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրերը ունեն բացառապես խաղաղ նպատակներ: