Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմիկինը ռազմական օգնություն է խնդրել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից՝ ռուսամետ անջատողականների դեմ պայքարելու համար, գրում է Deutsche Welle-ն։
«Եթե մենք ստանանք նման օգնություն, մեր զորքերի համար ավելի հեշտ կլինի տեղում գործել»,- ասել է Կլիմկինը։
Նախարարը ռուսական կողմի ներխուժման սպառնալիքը բավականին լուրջ է համարում. ուկրաինական զորքերն անընդհատ կրակում են հարևան երկրի տարածքից, չի դադարում անջատողականներին Ռուսաստանից զենքով և գրոհայիններով աջակցելը։
Ըստ նրա՝ Դոնբասում ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերը ոչնչանում են բոլորովին էլ ոչ կառավարական զորքերի հրետանային զենքից, այլ անջատողականների։
«Երբեմն նրանք դա անում են հատուկ, որպեսզի հետագայում մեղադրեն ուկրաինական զորքերին։ Երբեմն ահաբեկչական խմբավորումները պատերազմում են միմյանց դեմ»,- հայտարարել է նախարարը։
ՆԱՏՕ-ից Կլիմկինը պահանջել է փոփոխել Ուկրաինայի հետ հարաբերությունների ռազմավարությունը։ Երկիրն ունի ոչ միայն բանակի համար օգնության կարիք, այլև քաղաքական աջակցության, նշել է նախարարը։