Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կինը` Նագլա Մուրսին վիրավորվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: CBS հեռուստատեսության շոուներից մեկի ժամանակ, մեկնաբանելով սինայական ջիհադը, Հիլարի Քլինթոնը Մուրսիին անվանել է “նայիվ” ու “պարզունակ”, պարզ ասած` “հիմար”: “Ես կարծում եմ, որ նախագահ Մուրսին նայիվ էր: Ես ասում եմ դա միայն նրա հասցեին և ոչ ամենևին “Մուսուլման եղբայրների” մյուս անդամների: Կարծում եմ, որ նա անկեղծորեն հավատում էր այն բանին, օրինակարգ ճանապարհով ընտրված կառավարությանը իսլամական երկրում տեսնելով ջիհադիստները կհասկանան, որ այլ ճանապարհ էլ կա դեպի իշխանություն քան ռազմականը, ու կանդամագրվեն երկրի քաղաքական համակարգին ու պրոցեսներին:”Մուսուլման եղբայրները” չափազանց լայն հնարավորություններ ունեին ցույց տալու իրենց կազմակերպության ու շարժման պոտենցիալը ու երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնեին: Սակայն նրանք չափազանց վատ էին կազմակերպված ու չկարողացան դիմանալ շարժումից պատասխանատվություն անցմանը... ”,- ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:El-Mogaz-ի փոխանցմամբ` Նագլա Մուրսին վիրավորվել է այս արտահայտություններից ու սպառնացել հանրայնացնել տիկին Քլինթոնի ու իր ամուսնու ողջ նամակագրությունը` հավաստիացնելով, որ տիրապետում է իր ամուսնու և Հիլարի Քլինթոնի միջև եղած “առանձնահատուկ հարաբերությունների” բոլոր ապացույցներին: Տիկին Մուրսին հայտարարել է նաև, որ իր ամւոսինը հավատարիմ է եղել ամերիկացիներին, իսկ վերջիններս դավադրաբար երես են դարձրել նրանից: