Associated Press-ը գրում է, որ հովվապետական այցով Հարավային Կորեայում գտնվող Հոռմի Պապ Ֆրնցիսկոս Ա-ն, կիրակի օրը, օգոստոսի 17-ին, Պատարագ է մատուցել Սեուլում, որի ընթացքում առանձնակի աղոթել է Կորեական թերակղզում խաղաղության հաստատման ու երկու կորեական պետությունների վերամիավորման համար:
Ս. Պետրոսի Աթոռի գահակալը կոչ է արել Հյուսիսային ու Հարավային Կորեաներին լցվել ներողամտությամբ ու վերստին դառնալ “մեկ ընտանիք ու մեկ ժողովուրդ”:
Չնայած Հովվապետի հրավերին, հյուսիսկորեական իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվել էին գալ Սեուլ: Հետաքրքական է, որ Ֆրանցիսկոս Ա-ի Ասիական առաջին այցելության ժամեկտները համընկան Հարավային-Կորեա-ԱՄՆ համատեղ զորավարժությունների հետ, որը առաջ էր բերել պաշտոնական Փհենյանի խիստ դժգոհությունը: