ԱՄՆ Միսսուրի նահանգում նոր բախումներ են տեղի ունեցել տեղի ոստիկանության ու ցուցարարների միջև, ովքեր արդեն մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են անցկացնում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի դեռահաս Մայքլ Բրաունիսպանության պատճառով:
Ոստիկանական ուժերը կրկին ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ ու խլացնող նռնակներ` ակցիաները ցրելու համար: Մարդիկ, սակայն, անդրդվելի են ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, չնայած արդեն մի քանի օր քաղաքում մտցված պարետային ժամին:
Քաղաքում ու Սենթ Լյուիս արվարձանում իրավիճակը վերահկելիության սահմաններում պահելու համար անընդհատ երթևեկում են ոստիկանական պարեկային մեքենաները: Լսվել են նաև փոխհրաձգության ձայներ:
Հայտարարվել է, որ քաղաքում կարգուկանոնը վերականգնելու համար հնարավոր է ոստիկանությանը օգնության գա Ազգային գվարդիան: