ՄԱԿ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վիտալի Չուրկինն հայտարարել է, որ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային փորձագիտական հանձնաժողովին տրամադրվեն մալազիական ինքնաթիռի կործանման հետ կապված ապացույցները ամբողջությամբ: Նրա կարծիքով Կիևը պետք է տրամադրի նաև դիսպետչերական ծառայության հետ Դոնեցկի մերձակայքում կործանված մալազիական ինքնաթիռի օդաչուների վարած բանակցությունների գրառումները, քանի որ հենց դիսպետչերական ծառայությունից են հրահանգել ինքնաթիռին ուղղություն վերցնել դեպի Դոնեցկ` ռազմական գործողությունների թատերաբեմ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելտմանը նախատեսում է այցելել Կիև ու հանդիպել նախագահ Պորոշչենկոյի հետ` պարզելու համար, թե որքան սերտ են համագործակցում ուկրաինական իշխանությունները միջազգային փորձագետների հետ ու արդյոք իրենց ներդրումն են ունենում միջազգային այդ հետաքննության ոլորտում: Չուրկինը իր հայտարարության մեջ ընդգծել է, որ ուկրաինական կողմը նախ և առաջ պետք է տրամադրեր միջազգային հանձնաժողովին դիսպետչերական կայանի հետ բանակցությունների գրառումները, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչու են ուկրաինական դիսպետչերները հրահանգել ինքնաթիռին ուղղություն վերցնել դեպի Դոնեցկ: