Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը, ով օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այսօր կեսօրին մահացել է:
Զաքար Կիրակոսյանը հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային տրավմայով՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով: