BBC-ն գրում է, որ Թաիլանդի ժամանակավոր ռազմական կառավարության ղեկավար գեներալ Պրայուտ Չան-Օչան խորհրդարանի նիստի ժամանակ ընտրվել է երկրի վարչապետ: 60-ամյա Պրայուտ Չան-Օչան իշխանությունը գրավել էր այս տարվա մայիսին տեղի ունեցած անարյուն հեղափոխության արդյունքում: Նրա օգտին են քվեարկել խորհրդարանի 197 պատգամավորներից 191-ը: Թաիլանդի օրենսդրության համաձայն խորհրդարանի որոշումը պետք է հաստատի նաև երկրի թագավորը: