MH17 թռիչքն իրականացնող կործանված մալազիական “Բոինգ”-ի զոհերից ճանաչված ու նույնականացված առաջին քսան դիակները տեղափոխվել են Մալազիա` Կուալա-Լումպուր, որտեղ արդեն իսկ այսօր սուգ էր հայտարարվել` ի հիշատակ ավիավթարի անմեղ զոհերի: Հատուկ չարթերային թռիչքը կատարող օդանավը քսան դիակներով, նախօրեին օդ բարձրացավ Ամստերդամից ուրբաթ օրը, տեղական ժամանակով10:00-ին և Կուալա-Լումպուրում վայրէջք կատարեց 05:00-ին: Զոհերի դիակներն ամփոփող դագաղները մալազիական մայրաքաղաքում պատվել են երկրի դրոշներով և հուղարկավորվել զինվորական պատվո շարասյան ուղեկցությամբ ու բոլոր պատիվներով: Հիշեցնենք, որ Malaysia Airlines-ի MH17 թռիչքն իրականացնող ԲՈԻՆԳ ինքնաթիռը կործանվել էր ուկրաինական երկնքում այս տարվա հուլիսի 17-ին: Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղեևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր թվով 298 հոգի, զոհվել էին, որոնցից 43-ը Մալազիայի քաղաքացիներ: