Իրանական դիվանագիտական աղբյուրը "Al-Hayat"-ին տեղեկացրել է, որ Թեհրանում տեղի են ունեցել իրանական ու ամերիկյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Իրաքում գործող ISIS-ի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: “Իրանը սպասում է գործնական քայլերի, որպեսզի իր մասնակցությունն ունենա ահաբեկչական այդ կազմակերպության դեպ պատերազմում”,- ընդգծել է տեղեկատվությունը փոխանցած իրանական աղբյուրը: Մինչ այդ ԱՄՆ օդուժը շարունակել է կետային օդային ռմբահարումներ իրականացնել “Իրաքի ու Սիրիայի Իսլամական պետություն“ խմբավորման հենակետերի վրա` ոչնչացնելու համար ահաբեկիչ գրոհայիններին: