BBC News-ը գրում է, որ Ճապոնական Հիրոսիմա պրեֆեկտուրայում, որտեղ օրերս սողանք էր տեղի ունեցել, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Սակայն տեղատարափ անձրևները խանգարում են փրկարարների աշխատանքներին: Նախնական տվյալներով սողանքի պատճառով զոհվել է առնվազն 39 մարդ, իսկ անհետ կորածների թիվը գերազանցել է հիսունը: Տեղական Kyodo գործակալության տվյալներով աղետի գոտում այժմ աշխատում է երեք հազար փրկարար, սակայն չդադարող անձրևների պատճառով հինգշաբթի ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները: Իշխանությունները երկյուղ ունեն, որ անձրևները կարող են առաջացնել նոր սողանքներ: