Reuters-ը գրում է, որ ՄԱԿ Մարդու իրավունքների Գլխավոր հանձնակատարի` այսօր հրապարակած տվյալների համաձայն, Սիրիական հակամարտության ժամանակ առնվազն զոհվել ե 191,369 մարդ: “Սա կրկնակի անգամ ավելին է անցյալ տարվա տվյալների համեմատ, սակայն չի բացառվում, որ արհեստականորեն նվազեցված լինի ու զոհերի իրական թիվը լինի ավելի մեծ”,- հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գլխավոր Հանձնակատարը: Վերջինս պարզաբանել է, որ տվյալները հավաքագրվել են չորս մշտադիտարկող խմբերի կողմից, սակայն բավականին տվյալներ փոխանցվել է նաև սիրիական կառավարության կողմից: “Ամեն դեպքում այս թիվը խոսուն կերպով արտացոլում է երեք ու կես տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի դառը իրականությունը, իրականություն, որ լի է կտտանքներով ու սպանություններով ”,- ընդգծել է Գլխավոր հանձնակատարը: