РИА Новости-ն հաղորդում է, որ ռուսական մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարների առաջին շարասյունն այսօր դուրս է եկել ուկրաինական «Изварино» սահմանային անցակետից ու ուղղություն վերցրել դեպի Լուգանսկ: Մարդասիրական շարասյունը բաղկացած է 32 «КамАЗ»-ից, որոնք բեռնված են Ուկրաինայի հարավարևելյան շրջանների բնակիչների համար նախատեսված առսջին անհրաժեշտության ապրանքներով` սննդամթերք, դեղորայք և այլն: Ուկրաինական կողմը մարդասիրական շարասյան անվտանգության պատասխանատվությունը թողել է ռուսկական կողմի վրա: