Օգոստոսի 22-ին, Ուկրաինայի Չերկասսկի մարզում, առավոտյան ժամը 06:35ի-ն "Городище" երկաթուղային կայարանում ռելսերից դուրս են եկել նավթով բեռնված 20 ցիստեռներ, որի արդյունքում թափվել է բեռնված նավթը և հրդեհվել է 11 ցիստեռն լոկոմոտիվի հետ: Այս մասին հայտնում է Ուկարիանյի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Երկաթողային հավաքակազմի մեջ ընդհանուր առմամբ եղել է 35 ցիստեռն: Վթարից անմիջապես հետո հայտարարվել է մարզի հակահրդեհային-փրկարարական ուժերի մոբիլիզացիա և նույնիսկ հարևան Կորովոգրադսկի մարզից հրավիրվել են 5 հակահրդեհային փրկարարկան մարտական հաշվարկ: Հդեհաշիջման ու փրկարարական աշխատնենքերին ներգրավվել են նաև ՆԳՆ գումարտակները: Հրդեհաշիջման ու փրկարարական աշխատնանքերը կոորդինացնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Բոչկովսկին, ով մեկնել է դեպքի վայր: Այս պահին հաջողվել է հրդեհը լոկալիզացնել: